Փախչելով պատերազմից՝ Աստվածաշունչը գրպանում. Սիլվանա Պեպեի հոդվածը «Jesus» ամսագրում

Իտալացի լրագրող Սիլվանա Պեպեն «Jesus» հեղինակավոր ամսագրում «Փախչելով պատերազﬕց՝ Աստվածաշունչը գրպանում» խորագրով հոդված է հրապարակել Հայաստանի վերաբերյալ:

«Արﬔնպրես»-ը ներկայացնում է հոդվածը հակիրճ թարգմանությամբ: Փախչելով պատերազﬕց՝ Աստվածաշունչը գրպանում Կարևորը որոշում կայացնելն է։ Այդ պահից սկսած՝ ﬕայն ﬕ մտքի ես՝ կազմակերպել փախուստդ, խուսափել պատերազﬕց, հարձակման զոհ դառնալու կամ զավակներիդ ու հարազատներիդ կորցնելու վտանգից։ Աﬔն ինչ թողնելն ու փախչելը ﬕ հետապնդող ﬕտք է դառնում, սակայն նաև ﬕ ծրագիր ու ﬕ լույս, որը ցույց է տալիս դեպի կյանք տանող ճանապարհը։ Եվ անվերջ աղոթում ես, որ Աստված քեզ օգնական լինի այդ երկար ճանապարհին։ Այսպիսին է եղել ﬕ զույգի փախուստը Սիրիայից 2013 թ․սեպտեմբերի 8-ի երեկոյան: «Ես և ամուսինս՝ Վարդանը, փախանք Քաﬕշլիից, քրիստոնյաների Ալ Վուսթա կոչվող ﬔր թաղամասից», պատմում է 48-ամյա Շուշա Չաղալանյանը, «Առանց ճամպրուկների էինք, ﬔզ հետ վեիցրել էինք ﬕայն պարկի ﬔջ դրած ﬕ շիշ ջուր, գրպաններումս՝ ﬕ քիչ գումար, որ կարողացել էինք տնտեսել, Աստվածաշնչի թերթերը, որոնք կարել էինք ﬔր շորերի տակ և Սուրբ Գրիգոր Նարեկացու ﬕ փոքրիկ աղոթագիրք։ Տաք երեկո էր, Սիրիայի մղձավանջի ﬔր վերջին ամառը»։ Բայց Շուշանը ժպտում է, երբ զրուցում ենք նրա հետ Երևանի կենտրոնում գտնվող իր խմորեղենի խանութի մոտ, որտեղ աշխատում է ամուսնու և որդու հետ, և ﬔզ պատմում է իերնց երկար ճանապարհորդության մասին, որ Սիրիայի հյուսիսից Թուրքիայով ձգվել է ﬕնչև հայրենի երկիր։ Ետևում թողած Քաﬕշլին, որ 180 հազար բնակիչ ուներ, Սիրիայի քրիստոնեական մայրաքաղաքն էր համարվում՝ իր հինավուրց եկեղեցիներով՝ ուղղափառ, կաթոլիկ և ասորի, որոնք ﬕավորված էին քրիստոնեական հավատքի շուրջ։ Քաղաքն այժմ բաժանված է քրդերի և հարավից՝ նախագահ Ասսադի կողﬓակիցների ﬕջև, ու անկանոն բախուﬓերի թատերաբեմ է դարձել։ Հ

այաստան հասած սիրիահայերը, որոնց թիﬖ արդեն 15 հազար է, վերակառուցել են իրենց ներկան՝ շնորհիվ Հայաստանի կառավարության հատուկ ծրագրերի, որոնք սիրիահայ փախստականներին թույլ են տվել ստանալ քաղաքացիություն, կայանալ մասնագիտկան կրթության ծրագրերի ﬕջոցով, ﬕ խոսքով՝ հույս են արթնացրել 1915-ի ցեղասպանությունից տուժածների այս սերունդների մոտ։ Նրանք ապաստան էին գտել Սիրիայում, իսկ այժմ կարծես բիբլիայան ﬕ պատմության պատգամով վերադառնում են Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկիրը։ Հատկանշական է, որ Հռոﬕ Պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-ից 26-ը Հայաստան կատարելիք իր այցի ընթացքում հանդիպելու է նաև սիրիահայերի ﬕ պատվիրակության հետ։ Սիրիայի պատերազﬕ արհավիրքները տեսած ընտանիքները անցել են Գազիենթեբ, Նուսայբին և Ուրֆա քաղաքաներով, նույն այն վայրերով, որտեղ հարյուր տարի առաջ գաղթել են ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը, այն վայրերով, որտեղ կիլոﬔտրերով ձգվում էին փախստականների քարավանները։ Շատերը մահանում էին Միջագետքի անապատներում՝ Նարեկացու աղոթքը շուրթերին։ Շուշանի ընտանիքն էլ ծագումով հենց Ուրֆայից էր, ավելի ճիշտ ﬕակ վերապրողը՝ իր տատի տատը՝ ցեղասպանության ժամանակ 7-ամյա ﬕ երեխա, որը ջարդից մազապուրծ էր եղել՝ թաքնվելով ﬕ հավաբնում, որտեղից ականատես էր եղել իր սրելիների սպանության սարսափազդու տեսարանին։

Երբ Շուշանը հիշում է այս պատմությունը, ժպիտն անհետանում դեմքից և արտասվելով նա արտաբերում է Նարեկացու աղոթքը «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ․․․»:

Scroll Up