Արցախի Հանրապետության ղեկավարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Կասպար Կարապետյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանն արժեւորել է ՀՅԴ Հայ դատի գործունեւությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման եւ Արցախին մշտապես սատարելու ուղղությամբ՝ նշելով, որ դրա շնորհիվ բազմաթիվ կարեւոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում: