Մենդելեևի պարբերական աղյուսակի չորս նոր տարրերից մեկը կանվանակոչվի ի պատիվ հայազգի գիտնականի

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային խորհուրդը ներկայացրել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 113, 115, 117 և 118 չորս նոր քիմիական տարրերի անվանումները: panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով խորհրդի պաշտոնական կայքին:

Այսպիսով, 113 տարը կոչվում է նիհոնիում, 115-ը՝ մոսկովիում՝ Մոսկվայի շրջանի պատվին, 117-ը՝ թեննեսին, 118-ը օգանեսոն՝ ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի:

113-րդ տարին անվանում տվել են ճապոնացիները, մնացած երեքին ռուսական և արտասահմանյան գիտնականների խումբը: Անվանումները պաշտոնապես կգրանցվեն 2016-ի նոյեմբերին:

Յուրի Հովհաննիսյանը  ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝  գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։

Scroll Up