Չեխ գործարարները Հայաստանում փնտրում են գործընկերներ համատեղ բիզնես հիմնելու համար

Չեխ ու գործարարներն նրանց ﬕավորող կառույցները Հայաստանում են ոչ ﬕայն առևտրաշրջանառությունն ավելացնելու, Հայաստանի ﬕջոցով ԵԱՏՄ տարածք ու Իրան դուրս գալու հնարավորությունները քննարկելու, այլև համատեղ ձեռնարկություններ հիﬓելու հարցեր բարձրացնելու համար:

«Արﬔնպրես»-ի փոխանցմամբ` Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի բացմանը հայտարարեց Չեխիայի Հանրապետության ԱՊՀ երկրների առևտրի պալատի նախագահ Ֆրանտիշեկ Մասոպուստը: «Մենք պետք է ձգտենք ավելացնել առևտրաշրջանառությունը ﬔր երկրների ﬕջև, քանի որ շատ կարևոր է չեխ գործարարների համար օգտվել Հայաստանի հնարավորություններից` ներառյալ մուտքը Եվրասիական տնտեսական ﬕության տարածք:

Մենք այստեղ ենք գտնելու գործընկերներ, բայց ոչ ﬕայն վաճառելու ու գնելու համար, այլ որպեսզի աշխատենք ﬕասին, ձգտենք այստեղ բացել ﬔր բիզնեսը ու դուրս գանք Իրան ու այլ երկրներ»,-ասաց չեխ պաշտոնյան: Նա շեշտեց, որ իրենց համար կարևոր է ԱՊՀ տարածքում հուսալի ու բարեխիղճ գործընկերոջ առկայությունը և հավելեց, որ այդ առումով ճիշտ երկիր են եկել:

«Մենք պատմականորեն ունենք լավ հարաբերություններ, որի վկայությունն էլ ﬔր քաղաքական հարաբերությունների մակարդակն է»,-նշեց Ֆրանտիշեկ Մասոպուստը: Նրա խոսքով` տարվա սկզբին, երբ Հայաստանում էին, ինքն ասել է, որ վերադառնալու են ու այսօր ուրախ է, որ այստեղ են ոչ ﬕայն գործարարները, այլ հանդիպում են նաև երկրների նախագահները:

«Ուրախ եմ, որ ﬔր նախագահներն այսօր հանդիպում են: Մեր երկրների ﬕջև հարաբերությունները այնքան լավ են, որ կասկած չկա, որ պատրաստ ենք զարգացնել ﬔր համագործակցությունը: Երբ խոսում ենք համագործակցության մասին, նկատի ունենք փոխշահավետ հարաբերություններ»,-ասաց Ֆրանտիշեկ Մասոպուստը` իր հերթին հայ գործընկերներին հրավիրելով Չեխիա գործակցությունն ընդլայնելու համար:

Scroll Up