Թուրքիայի մեջլիսում առաջարկում են ճանաչել նամիբիացիների ցեղասպանությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատագամավոր Մեթին Քուլունքը առաջարկ է ներկայացրել մեջլիս՝ ճանաչելու գերմանացիների կողմից 1900–ականներին Նամիբիայում ցեղասպանություն իրականացնելու փաստ, գրում է News.am-ը:
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության պատգամավոր Մեթին Քուլունքը հաշվի չի առել այն փաստը, որ Թուրքիան Նամիբիայի հետ շփվում է հենց Գերմանիայի միջոցով եւ տեղյակ չէ, որ Գերմանիան տարիներ առաջ ընդունել է նամիբիացիներին կոտորելու փաստը՝ մեջլիսում առաջարկել ճանաչել նամիբիացիների ցեղասպանությունը։