ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Մոնտեվիդեոյում

Հոկտեմբերի 3-ին  Մոնտեվիդեոյում  «Րաֆֆի» հայկական համալիրի գլխավոր սրահում տեղի ունեցավ պաշտոնական  ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։

Ներկա էին Ուրուգվայի Նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Խուլիո Բարայբար, Ռուսաստանի, Արգենտինայի, Իսրաելի դեսպանները, խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Հայ հոգեւորականներ, ուրուգվայահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ։

Իրելոյթում, Ուրուգվայում ՀՀ պատվավոր Հիւպատոս Ռուբեն Ապրահամյանը շնորհակալութիւնն  է հայտնել բոլոր ներկաներին ու նշել որ հայ ժողովուրդը իր հազարամեայ պատմության ընթացքում միշտ պայքարել է խաղաղ ապրելու համար:

Հիւպատոս Աբրահամյանը փոխանցել է Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի ողջույնները: Դեսպանը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:

Զրուցելով Ռատիօ Արաքսի հետ, Ուրուգվայի Նախագահի ներկայացուցիչ դեսպան Խուլիո Բարայբար ասել է որ Նախագահ Խոսէ Մուխիքան հատուկ վերաբերմունք ունի հայ ժողովուրդի հանդեպ  և վերահաստատեց երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման համար  Ուրուգվայի գործադիր իշխանության պատրաստակամությունը:

Տիէկօ Գարամանուկեան

Scroll Up