Ընդունելություն՝ Էվերեստը նվաճած մարսելահայ մարզիկի պատվին. լուսանկարներ

«Հայերն այսօրը» նախապես հաղորդել էր, որ մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը մայիսի 22-ին բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստի գագաթը՝ ծածանելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշը:

Լինելով Էվերեստը հաղթահարած հայազգի մարզիկ, նա 8848մ բարձրությունից կոչ է արել միջազգային հանրությանն արդարացիորեն ճանաչել 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված մեծագույն ոճրագործությունը:

Օրերս Մարսելի գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ մարսելահայ մարզիկ Արա Խաչադուրյանի:

Հավելենք, որ Արա խաչադուրյանը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով:

Արա Խաչադուրյան5Արա Խաչադուրյան3 Արա Խաչադուրյան2Արա Խաչադուրյան1 Արա Խաչադուրյան

Scroll Up