ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Մեծարգո´ նախարար տիկին Հրանուշ Հակոբյան
Սփյուռքի նախարարության սիրելի´ աշխատակիցներ
Վալենսիայի «Արարատ» Հայկական միության և ողջ իսպանահայության անունից թույլ տվեք շնորհավորել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Ձեր կողմից ներկայացված ամենաերիտասարդ կառույցի՝ Սփյուռքի նախարարության 5-ամյակը: Նախարարություն, որն այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում հիմնասյունը հանդիսացավ այն բաղձալի հայրենյաց օջախի, որն իր հարկի տակ միավորեց, միավորում է և դեռ պիտի միավորի աշխարհասփյուռ հայության կենսատու և կենարար ուժը՝ սնուցելով միասնականության, հայապահպանության և հայրենասիրության նվիրական գաղափարները:
Մենք՝ տակավին նորաստեղծ իսպանահայ համայնքի ներկայացուցիչներս, անթաքույց նվիրումով մեր անմնացորդ սերն ենք հայտնում մեր 5-ամյա Մանուկին, ցանկանում ուժ, կորով, կամք ու եռանդ՝ նրա առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ազգանվեր գործում:
ՇՆՈՐՀԱՎՈ”Ր ԾՆՈՒՆԴԴ, ՍԻՐԵԼԻ´ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատ Ղուկասյան, Վալենսիա, Իսպանիա