Հայաստանը խստորեն դատապարտում է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարություն է արել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ՝ դատապարտելով զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմիցՀալեպի թաղամասերի շարունակական ռմբակոծություններըորոնք մարդկային զոհերիև ավերածությունների պատճառ են դառնում:

Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայերլրջորենվնասվել են հայկական ծերանոցըհայ կաթողիկե համայնքի ՍբԵրրորդություն` «Զվարթնոց» եկեղեցինգիտակրթականպատմամշակութային և քաղաքացիականնշանակության մի շարք այլ շինություններ:

Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնականնախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումնէ»:

Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել: Հունիսի 2-իերեկոյան Նոր գյուղի շրջանում ավելի քան 30 հրթիռ է ընկել: «Զվարթնոց» եկեղեցու հարակիցտարածքում ընկած հրթիռի հետեւանքով հրո ճարակ է դարձել հայ արհեստավորի խանութըզոհվելեն 3 հայորդիներորոնց ածխացած դիակները փոխադրվել են հիվանդանոց։ Վայրկյաններ անցմահացել է նաեւ Նոր գյուղում վիրավորուած մեկ այլ հայազգի։ Զոհված հայորդիներն են՝ ՎազգենՃապաղջուրյանըԼեւոն ՔելխաչերյանըՀովսեփ ՋանեցյանըԽաչիկ Ապուլապությանը։

Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 4-ին հրթիռակոծել են Նոր գյուղիբանջարեղենի շուկանՍուլեյմանիեԱզիզիե և Համիդիե շրջանները: 29 մարդ մահացել է, 40-ը՝վիրավորվելՎիրավորների թվումժամը 16:00-ի դրությամբչորս հայեր կային՝ Գաթրին Խաչոյանը,Լուսին ՊարշիքըՆորա Սարգիսը եւ Կարապետ ԽաչոյանըՍուլեյմանիե թաղամասում արձակվածհրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է Բեթի Ներսեսյանը (1980թծնված): Մարդկայինկորուստների կողքին արձանագրվել են նյութական մեծ վնասներքանդվել են բնակարաններ

Scroll Up