Հանրապետության տոնին նվիրված միջոցառում Մոնրեալում

Մայիսի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Մոնրեալում մասնակցեց Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ անդամներ, լրագրողներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան հայ համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ցուցադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տեսաֆիլմ:

Իր ելույթում դեսպան Եգանյանն ընդգծեց Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման կարևոր դերակատարությունը ներկա և ապագա Հայաստանի կերտման գործում: Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները իրենց հերթական արտացոլանքը գտան 98 տարի անց` 2016թ. ապրիլի սկզբին, երբ 1918թ. հերոսական սերնդի ավանդույթները շարունակող հայ ժողովրդի քաջորդիներն իրենց կայքը զոհաբերեցին հանուն Արցախի և Հայաստանի:

Scroll Up