Իլհամ Ալիեւը Գերմանիա կայցելի

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, նրա այցը ծրագրված է հունիսի 7-ին: Ավելի վաղ Ալիեւի նախապատրաստվող այցի մասին հաղորդել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նա հայտարարել էր, որ Իլհամ Ալիեւի այցը ծրագրվում է հունիսին:

Artsakhpress-ի փոխանցմամբ՝ վերջին անգամ Ալիեւը Գերմանիայում էր այս տարվա փետրվարին: Այստեղ նա մասնակցում էր Անվտանգության հարցերի Մյունխենյան համաժողովին:

Scroll Up