Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար. Ուրախ եմ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին Բունդեսթագում քվեարկության համար

Ուրախ եմ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին քվեարկության համար: Այս մասին ըստ News.am-ի` Twitter-ում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին առընթեր եվրոպական հարցերի պետքարտուղար Առլեմ Դեզիրը:

Նա նաեւ հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմա ն համար:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Դրանում նշվում է, որ Գերմանիան ընդունում է պատմական այդ իրադարձությունների համար պատասխանատվության իր բաժինը, ինչպես նաեւ 1915 թվականի իրադարձությունները՝ հայերի տեղահանումն ու կոտորածները, ցեղասպանություն է ճանաչում:

Scroll Up