Երեխաների պաշտպանության օրը Ախալցխայի երիտասարդական կենտրոնում

Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց նաեւ Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում: Կենտրոնում օրվա ընթացքում անցկացվեցին երկու միջոցառումներ կրտսեր եւ մի փոքր ավելի մեծ տարիքի երեխաների համար: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը:
Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվեցին բազմաթիվ խաղ-մրցույթներ, որոնք զվարճացրին նրանց ծնողներին եւ կենտրոնի ուսուցչական կազմին: Երեխաները միջոցառման ընթացքում նաեւ երգեցին ու պարեցին, իսկ ավարտին բոլորին բաժանվեցին պաղպաղակներ: Տվյալ հյուրասիրությունը կազմակերպվել էր ծնողներից մեկի կողմից: