Արցախի վարչապետը հանդիպումներ կունենա Ժնևի և Մարսելի հայ համայնքների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնելու է Շվեյցարիա և Ֆրանսիա:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, վարչապետն այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու Ժնևի և Մարսելի հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի մի խումբ գործարարների հետ:
Հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանը նրանց հետ քննարկելու է հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: