Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Սերգեյ Դավթյանին «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգեւատրելու մասին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Սերգեյ Սերգեյի Դավթյանը պարգեւատրվել է <<Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանով։
Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: