Կանադայի հայկական եկեղեցիները Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ կօրհնեն Հայաստանի դրոշները

Հայ առաքելական եկեղեցու տաճարներում կօրհնեն Հայաստանի դրոշները մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:

Այդ մասին հայտնում է «Horizon»  թերթը` Կանադայի հայ համայնքի պարբերականներից մեկը: Հիշատակի պատարագներ տեղի կունենան Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում զոհվածների, ինչպես նաեւ Ղարաբաղում վերջերս զոհվածների հիշատակին:

Scroll Up