Հանրապետության տոնը քաշաթաղցիներ նշել են մարտական հերթապահության համար առաջնագիծ մեկնելով

Հայաստանի Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ը, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում այսօր նշանավորվել է մի խումբ կամավորականների՝ առաջնագիծ մեկնելով:

Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ շրջանի կամավորականները շարունակում են հերթափոխով մարտական հերթապահություն իրականացնել առաջնագծում՝ նեցուկ դառնալով ժամկետային զինծառայողներին:

Վաղ առավոտյան սահման մեկնող տղաներն այցելել են Բերձորի Արցախյան գոյամարտի մարտիրոսներին նվիրված հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել՝ միաժամանակ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում, Արցախի ազատագրական պայքարում, ապրիլյան մարտերում մարտիրոսված հայ քաջորդիների հիշատակին:

Առաջնագիծ մեկնող կամավորականներին բարի և անփորձանք ծառայություն է մաղթել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը՝ հորդորելով ՝լինել զգոն և աչալուրջ:

քաշաթաղ1քաշաթաղ2 քաշաթաղ3քաշաթաղ4 քաշաթաղ5 քաշաթաղ6

Scroll Up