Կալիֆորնիայի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը բյուջեից 5 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայ-ամերիկյան թանգարանին

Կալիֆորնիայի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը բյուջեից 5 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Գլենդելի  Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Ասպարեզ» պարբերականից:

Հայ-ամերիկյան  թանգարանի առաքելությունն է հասկանալ և գնահատել ամերիկյան էթնոսը և մշակույթը՝ հաշվի առնելով հայ-ամերիկյան փորձը: Թանգարանը լինելու է մշակութային կենտրոն համայնքի համար, որտեղ հանրությանը ներկայացվելու է հայ-ամերիկյան պատմության մշակութային պարբերությունը, ինչպես նաև խոսվելու է ընդդեմ  նախապաշարմունքների:

Scroll Up