ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորանքը Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության 30-րդ տարեդարձի առթիվ
ԻՐԱՆԻ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԵՌՆԱՐԴ ԴՐՈՐԻՆ
Հարգելի´ պարոն Դրոր,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և միության բոլոր անդամներին կառույցի 30-րդ տարեդարձի առթիվ:
Իրապես, Ձեր ղեկավարած կառույցն մշտապես հանդես է եկել իր շնորհագեղ ճարտարապետական լուծումներով` աշխարհին ներկայացնլով հայի կառուցող և արարող տեսակը:
Ձեր մտքի խոյանքով, ձեր ստեղծագործություններով դուք մասնակցում եք ազգային արժեքների ստեղծման և պահպանման հայրենանվեր գործին: Ձեր որդեգրած միասնական սկզբունքներով հավուր պատշաճի պահպանվում է իրանահայ համայնքի՝ դարերի ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը:
Վստահաբար կարելի է փաստել, որ հայ ճարտարապետների ստեղծած արվեստը Իրանում, հատկապես հայկական եկեղեցիների և պարսկական մզկիթների նախագծման և կառուցման ոլորտում հիացմունքի է արժանի անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից, ինչը և բնորոշ է մեծարժեք մշակույթի կերտողներին:
Հայ ճարտարապետության հետքը քարեշեն զարդերի միջոցով Դուք շաղ եք տվել ամբողջ Իրանի տարածքով:
Հարգարժա´ն պարոն Դրոր,
Մեծահույս եմ, որ Ձեզ, Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության մյուս ներկայացուցիչներին կտեսնեմ Մայր հայրենիքում՝ համագործակցությունն առավել խորացնելու, նոր նախագծեր իրականացնելու համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում միության բոլոր անդամներին արգասալից գործունեություն, նորանոր մտահղացումներ և հաջողություններ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ