«Ես ղարաբաղցի եմ». ֆրանսիացի խորհրդարանական
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/f57161b0b1bbe0_57161b0b1bc1f.thumb_.jpg)
Մայիսի 24-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում կայացավ հանդիպում ֆրանսիացի խորհրդարանականներ Ֆրանսուա Ռոշբլուանի և Ռընե Ռուքեի հետ:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամական շրջանակի, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ելույթի ընթացքում Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց. «Ավելի քան երբեւ` մենք համերաշխ ենք Արցախի հետ, եւ Ադրբեջանը չի կարող մեզ լռեցնել: Նրանք քրեական տարբեր գործեր են հարցում տարբեր գործիչների դեմ, այդ թվում եւ իմ: Եթե մինչ այսօր ես ասել եմ, որ Ադրբեջանի պահվածքը նման է ահաբեկչական երկրի պահվածքի, ապա այսօր, նախորդ ամսին տեղի ունեցածը փաստում է` Ադրբեջանը ահաբեկչական պետություն է»:
Ռոշբլուանը դատապարտեց Ադրբեջանի կեցվածքն ու շեշտեց, որ ֆրանսիացիների համախմբումն Արցախի հետ էլ ավելի է ուժեղանում ու սերտանում:
« Ես ղարաբաղցի եմ»,- aparaj.am-ի փոխանցմամբ՝ իր խոսքն այսպիսի հայտարարությամբ ավարտեց ֆրանսիացի խորհրդարանականը: