Ամերիկացի կոնգրեսական Էլիոթ Էնգելն իր աջակցությունն է հայտնել հայազգի թեկնածու Արդի Քասաղյանին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելն իր աջակցությունն է հայտնել Կալիֆորնիայի շրջանային խորհրդի կազմում ընդգրկվելու համար 43-րդ շրջանից առաջադրված Արդի Քասաղյանին: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
«Ես հպարտ եմ միանալու իմ գործընկերներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել Արդի Քասաղյանին, ով աչքի է ընկնում աշխատանքի հանդեպ իր նվիրվածությամբ: Ես ամենից շատ նրա մեջ արժևորում եմ այն հատկանիշը, որ Արդին կարողանում է շատ ճիշտ հասկանալ ոչ միայն տեղական ու պետական մակարդակի, այլև` ազգային կարևորություն ունեցող լրջագույն հարցերը»,-ասել է կոնգրեսականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Էնգելը Բրեդ Շերմանից, Ջեքի Սփիերից ու Ֆրենկ Փալոունից հետո 4-րդ կոնգրեսականն է, ով իր աջակցությունն է հայտնել հայազգի թեկնածուին:
Նշվում է, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քասաղյանը վայելում է նաև հանրության լայն շրջանակների աջակցությունը: Անցած տարի իր քարոզարշավը սկսելուց ի վեր նրան հաջողվել է հավաքել ավելի քան 600.000 դոլար:
ուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելն իր աջակցությունն է հայտնել Կալիֆորնիայի շրջանային խորհրդի կազմում ընդգրկվելու համար 43-րդ շրջանից առաջադրված Արդի Քասաղյանին: