Եվրոպաբնակ թուրքերը պատրաստվում են Բեռլինում բողոքի լայնամասշտաբ ցույց կազմակերպել

Եվրոպաբնակ թուրքերը պատրաստվում են լայնամասշտաբ ցույց անցկացնել՝ ի նշան բողոքի Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի, որը քվեարկության է դրվելու հունիսի 2-ին, հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքական «Ulusalkanal» լրատվական կայքը հայտնում է, որ մայիսի 19-ին թուրքական մի շարք կազմակերպություններ ժողով են գումարել և որոշել մայիսի 28-ին մայրաքաղաք Բեռլինում բողոքի ցույց անցկացնել: Որոշման համաձայն՝ եվրոպաբնակ թուրքերը մայիսի 28-ին ժամը 16-ին պետք է հավաքվեն Բեռլինի Պոտսդամեր պլաց հրապարակում:

Ցույցից հետո տեղի կունենա քայլերթ դեպքի Գերմանիայի խորհրդանի շենք: Ըստ տեղեկությունների՝ ցույցին աջակցություն է հայտնել «Կրոնական հարցերով թուրք-իսլամական միությունը», որի հովանու ներքո գործում է 896 կազմակերպություն:

Ցույցին մասնակցելու է 14 կազմակերպություն և թուրքական կազմակերպությունները համակարգող  միությունը, որոնք ունեն հազարավոր անդամներ:

Մասնակից կազմակերպությունների ցանկում նշվում է նաև Գեմանիայի թուրք-ադրբեջանական միության անունը:

Հիշեցնենք, որ օրերս Երևանում գտնվող՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը հայտարարել էր, որ. «Կարծում եմ՝ բանաձևի ընդունման հարցում մենք կունենանք մեծամասնություն, և այն հավանության կարժանանա», հայտնում է «Հայերն այսօրը»:

Scroll Up