Գյումրիում կնշեն Թումո կենտրոնի առաջին տարեդարձը

Մայիսի 25-ին կլրանա Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին տարեդարձը:
Այդ կապակցությամբ մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 18:30-ին կկայանա Ռեինկարնացիա խմբի բացօթյա համերգը:
Գյումրիում Թումո կենտրոնի բացումը իրականություն դարձավ «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնության, Թումո-ի եւ ՀԲԸՄ համագործակցության շնորհիվ:
Գյումրիի տեխնոպարկում տեղակայված կենտրոն է հաճախում 1500 ուսանող:
Մոտ ապագայում նախատեսվում է կենտրոնի տեղափոխումը առանձին շենք եւ ընդլայնումը մինչեւ 3000 ուսանող, գրում է Մեդիամաքսը: