Ամերիկահայ դաշնակահար Վարդան Օվսեփյանը վարպետության դաս կանցկացնի Երևանում

ԱՄՆ-ից ժամանած ճանաչված դաշնակահար Վարդան Օվսեփյանի Երևանյան շրջագայության շրջանակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և TM Production-ը հրավիրում են բոլոր ուսանողներին ու երաժշտասերներին մասնակցելու Վարդանի վարպետության դասին, որը տեղի կունենա Երեքշաբթի` մայիսի 24-ին` ժամը 15:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):
Բաց մի թողեք մեր օրերի լավագույն երաժիշտներից մեկի հետ շփվելու, նրա ստեղծագործական ուղու և հմտությունների հետ ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը:
ՀԲԸՄ Հայաստան