Ալիևը պահանջում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
«Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ-ի բանաձևերը կամ ենթարկվի պատժամիջոցների»,- հայտարարել է նա այսօր Ստամբուլում աշխատանքերը սկսած` ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովում. yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է haqqin.az-ը:
«Ավելի քան 20 տարի միլիոնից ավելի ադրբեջանցիներ փասխտական և պարտադրված տեղահանվածներ են: Հայաստանը էթնիկ զտումներ և ցեղասպանություն է իրականացնում ադրբեջանցիների հանդեպ»,- ասել է Ալիևը` խոսելով նաև ապրիլյան պատերազմի մասին ու տարատեսակ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին: