ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/nist.jpg)
Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերի շրջանակներում կատարած ընթացիկ աշխատանքները, կարևորվեցին համայնքների հետ ակտիվ աշխատանքների իրականացումը և նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը, քննարկվեցին առաջիկա միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Նախարար Հրանուշ Հակոբյանը առանձնակի կարևորեց Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և Սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստերի պատշաճ կազմակերպումը: Նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: Տրվեցին մանրամասն հանձնարարականներ: