Հայաստանի բանկերը զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքների 122 վարկ են չեղարկել

Հայաստանում գործող բանկերը զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքների 122 վարկ են չեղարկել: Այդ մասին է հայտարարել ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ վարկերը չեղարկելու նախաձեռնությանը միացել են երկրում գործող բոլոր ֆինանսական կազմակերպությունները, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, ներված վարկերի ծավալը կազմում է մոտ 70 մլն դրամ: