«Գոյություն ունի միայն երկիրը. լուսանկարներ «Հայկական սփյուռք» նախագծից» գիրքը ներկայացվեց Ստեփանակերտում

Մայիսի 19-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանրահայտ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը ներկայացրել է վերջերս լույս տեսած «Գոյություն ունի միայն Երկիրը. լուսանկարներ «Հայկական սփյուռք» նախագծից» գիրքը եւ պատմել իր փորձառության մասին:

Սկաուտ Թուֆանկջյանը ճամփորդել է աշխարհով՝ լուսանկարելով հայկական սփյուռքի կյանքն ու պատմությունները: Գրքի նյութերի վրա աշխատելիս Սկաուտ Թուֆանկջյանը եղել է ավելի քան 20 երկրներում՝ Հնդկաստանից մինչև Ավստրալիա և ցեղասպանությունից հարյուր տարի անց հավաքագրել վերապրած, կենդանի, շնչող հայկական համայնքների պատմությունները:

Հանրահայտ ֆոտոլրագրողը պատասխանել է նաեւ ներկաների  հարցերին:

Այժմ  Սկաուտը Ստեփանակերտում էորտեղ Թումոյի և HALO TRUST ընկերության համագործակցության շրջանակներում վավերագրականլուսանկարչության աշխատարան է վարում արցախյան Թումոյի ուսանողների համար,գրում է aparaj.am-ը:

13231018_1058992534180701_1807430484_n13231084_1058992700847351_220090780_n 13246105_1058992637514024_394604412_n13249596_1058992627514025_1823861212_n DSC_2841 DSCF0949

Scroll Up