Միջոցառումներ Փարպի գյուղի դպրոցում՝ «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում

Ապրիլի 14-ին և 15-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոցում ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր երկու միջոցառում: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են դպրոցից:
Ապրիլի 14-ին 5-րդ դասարանի աշակերտների` դասղեկ Նաիրա Առաքելյանի գլխավորությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին:
Ապրիլի 15-ին դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Նաիրա Եդիգարյանի գլխավորությամբ, կազմակերպել էին միջոցառում` նվիրված Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին: