Հայ մասնագետները ստեղծել են «լազերային կուրացման սարքեր»՝ հակառակորդի դիպուկահարներին վնասազերծելու համար
armworld.am-ի տեղեկություններով, հայ մասնագետները ստեղծել են «լազերային կուրացման սարքեր», որոնք նախատեսված են հակառակորդի դիպուկահարներին հայտնաբերելու եւ վնասազերծելու համար։
«Սարքի առավելությունն այն է, որ մինչեւ դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի: Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաեւ հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից դուրս է հանում տվյալ օպտիկական սարքը»,- պատմեց մեզ մասնագետներից մեկը: