Իրանցի լրագրողները «Արտակ Մանուկյան» թանգարանում եւ «Արարատ» մարզավանում

Նախաձեռնությամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Հարաբերական Մարմնի եւ Հայկական Հարցերի Ուսումնասիրության Կենտրոնի և Հանրային Կապի համագործակցությամբ, երեքշաբթի մայիսի 17-ին, Ս. Աստվածածին եկեղեցու շրջափակում կազմակերպվել էր միջոցառում` իրանցի լրագրողների համար: Միջոցառումը նվիրված էր Հանրության հետ Կապի, Հաղորդակցության եւ Թանգարանի Համաշխարհային Օրերին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Թեհրանի Առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից::

Եկեղեցու շրջափակում «Արտակ Մանուկյան» թանգարանի մուտքի առջեւ ցուցադրված էր հայկական տարազներ եւ ժամանակին օգտագործվող գորգեր ու իրեր: Առավոտյան ծրագիրը մեկնարկեց Իրանի զանգվածային լրատվամիջոցների հրավիրյալ մեծ թվով լրագրողների ներկայությամբ: Սկզբում ներկաներին բարի գալստյան խոսք ասաց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Հարաբերական մարմնի ատենապետ Գասպար Ամիրխանյանը, Թեհրանի Հայոց թեմի մասին բացատրություններ փոխանցեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետյանը, Հայկական Հարցերի Ուսումնասիրության կենտրոն` «Հուսկ»-ի աշխատանքները ներկայացրեց Իսիկ Հունանեսյանը, իսկ «Արտակ Մանուկյան» թանգարանի մասին արտահայտվեց թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադյանը: Այնուհետեւ լրագրողները այցելեցին թանգարան եւ Ս. Աստվածածին եկեղեցի:

Այցի երկրորդ բաժնում լրագրողները հանրակառքով մեկնեցին «Արարատ» մարզավան եւ ՀՄԱԿ-ի Կենտրոնական վարչության անդամների ուղեկցությամբ շրջեցին մարզավանում, ծանոթանալով ՀՄԱԿ-ի եւ մարզավանի աշխատանքներին: Մարզավան այցի ընթացքում «Շահբազյան» սրահում կազմակերպված ընդունելության ընթացքում ներկաներին իրանահայ համայնքի եւ «Արարատ»-ի մասին համապարփակ բացատրություններ փոխանցեց ՀՄԱԿ-ի Կենտրոնական վարչության նախագահ Գեւորգ Վարդանյանը:

20160519012016051905 20160519072016051908 20160519122016051914 2016051915 2016051919

Scroll Up