Չեթինօղլուն թվարկում է Թուրքիայում հայերի սեփականություն տարածքները, որոնք պետք է վերադարձվեն իրական ժառանգներին

Դժվար է սպասել առերեսում Թուրքիայից, ﬕ հասարակությունից, որն իր ողջ աշխարհը կառուցել է հարևանի կնոջը, աղջկան, աշխատանքն ու դաշտերը խլելու ﬕջոցով: Շատ դժվար է հաղթահարել այն բարոյահոգեբանական վիճակը, որը ստեղծվել է 1915-ին: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում ասաց հայտնի թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն` դիտարկելով Թուրքիայի կողﬕց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը:

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է կուսակցություն-բանակ-ժողովուրդ համագործակցությամբ, այդ իսկ պատճառով գործ ունենք հավաքական պատասխանատվության խնդրի հետ: «Բացի այն, որ թուրք ժողովուրդը նյութական շահ է ստացել Ցեղասպանությունից, նրանք այդ հանցանքի ﬔղավորներին ճանաչել են որպես ղեկավար, ինչը առանձին պատասխանատվության հարց է առաջացնում: Այս տեսանկյունից, Ցեղասպանության ճանաչումը կնշանակի երկրի հիﬓադրման պարադիգմայի ոչնչացում»,- նշեց Չեթինօղլուն:

Նա անդրադարձավ այն փաստին, որ ﬔր օրերում Թուրքիան Ցեղասպանությունը իր սահմաններից դուրս է իրականացնում: «Թուրքիայի կողﬕց «Իսլամական պետությանը» տրվող օգնությունը և աջակցությունը կարելի է որակել որպես ցեղասպանությունն իր սահմանից այն կողմ տանելու գործողություն, քանի որ դրա հետևանքով այսօր սպանվում են Ցեղասպանությունից ինչ-որ կերպ փրկվածները: Ղարաբաղյան հարձակումը ևս կարող ենք դիտարկել այս տեսանկյունից: Քեսաբ, Մալուլա, Խաբուր, Նինովա, Սինջար… Այս բոլոր վայրերում տեղի ունեցածն ու Սիրիայի մասնատումը ﬕնչ օրս շարունակվող ցեղասպանության մյուս կողﬓ են: Թուրքիան հնարավորություն է ընձեռում, որ ցեղասպանությունը սահմանից այն կողմ տեղափոխվի: ԻՊ-ի արարքների դեմ աչք փակելն ու նրան աջակցելը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների, ոչ մուսուլման հնագույն դավանանք ունեցողների ապագան վտանգի տակ է առնում: Նրանց դեմ իրականացվող քայլերը լիովին համապատասպանում են ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին»,- փաստեց մտավորականը:

Խոսելով Թուրքիայի կողﬕց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Չեթինօղլուն ասաց, որ մոտ ապագայում նման հեռանկար չի տեսնում: «Քանի դեռ Ամասիայի նախկին հայկական թաղամասում, որտեղ այժմ սուլթան Սելիﬕ հրապարակն է, տեղի հայերին ու պոնտացի հույներին կացնով սպանած մսագործ Գաբաշ Ալիի պատկերն է կանգնեցված, Ցեղասպանության ճանաչումը մոտ ապագայի հարց համարելն անհնար է դառնում: Սակայն այն կետից, ուր այսօր հասել է մարդկությունը, նաև անհնար է շարունակել ժխտումը: Վաղ թե ուշ ցեղասպանությունը կճանաչվի և փոխհատուցման հարցը քննարկման կդրվի»,- ընդգծեց Չեթինօղլուն` կարևորելով այս հարցում ﬕջազգային հանրության աջակցությունը: Նա հստակ քայլեր առանձնացրեց, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել փոխհատուցման: « Նախքան փոխհատուցումը շատ բան կա անելու:

-Ներողությունը, ցեղասպանության հանցագործության ընդունումը, ամոթից ազատումը, ցեղասպանության հավաքական պատասխանատվության ընդունումը վերականգնման կարևոր քայլերից են: Այս տեսանկյունից ծայրաստիճան կարևոր է, որ ընտանիքներում տարբեր անձինք փորձեն հասկանալ, թե ինչ է կատարվել 1915 թվականին: Որպես հավաքական պատասխանատվության ﬕ մաս աﬔն ոք պետք է ինքն իրեն հարց տա՝ պապս 1915 թվականին ի՞նչ էր անում: -Որպես ցեղասպանության հավաքական պատասխանատվություն բոլորը պետք է իրենց պարտքը համարեն ներողություն խնդրելը: -Պետության գլխավորությամբ պետք է ներողություն խնդրել և ի հիշատակ զոհերի կանգնեցնել «Այլևս երբեք» խորագիրը կրող հուշարձան: Ցեղասպանության հետ ասոցացվող անձանց անունները դպրոցներից, պողոտաներից, փողոցներից և այլ հասարակական վայրերից պետք է մաքրվեն: Խորհրդանշական շենքերը, Քասաբյաններին պատկանող ﬔրօրյա վարչապետի գրասենյակը, Քաբայանիսների սեփականությունը համարվող Տրապիզոնի Աթաթուրքի պալատը, Սպարտալյանների սեփականությունը համարվող Շիշլիի Աթաթուրքի թանգարանը, Հանչյաններին պատկանած Թուրքիայի Ազգային ﬔծ ժողովի շենքը և այլ շինություններ պետք է վերադարձվեն իրական ժառանգներին… -Քաղաքական կուսակցությունները կարող են ցանկություն հայտնել հստակեցնելու ,թե ցեղասպանության հետևանքով ուրիշի սեփականությանը տիրացած պաշտոնյաներն ի՞նչ պայմաններով են վերադարձնելու սեփականությունն իրական ժառանգներին: Նման ցանկություն գլխավորապես պետք է հայտնեն ազատության և սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները:

-Գալով անհատներին՝ կարևոր է, որ մտավորականներն այս հարցում առաջնորդություն անեն: -Պետք է հայտնաբերվեն և հայտարարվեն բռնի իսլամացված կանայք և երեխաները: -Առանց մարդկանց ցանկությունը հաշվի առնելու բնակչության փոխանակության շուրջ համաձայնության եկած պետությունները պետք է ներողություն խնդրեն: -Արխիﬖերն ու փաստաթղթերը պետք է բացվեն հետազոտողների համար: -Քաղաքացիություն և բնակչության իրավունք պետք է տրվի Ցեղասպանության զոհերի և դրա հետևանքով աքսորվածների երրորդ սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր նման ցանկություն կհայտնեն: Միայն այս աﬔնից հետո է հնարավոր սկսել աշխատանքները փոխհատուցման պայմանների շուրջ»,- եզրափակեց նա:

Արաքս Կասյան

Scroll Up