Ջոն Էվանսի կինը սիրահարված է Արցախին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/13217078_10154181169132363_9171771153657320779_o.jpg)
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի կինը՝ Դոննա Էվանսը, Ֆեյսբուք սոցիալական կայքի իր ընկերներին կոչ է անում այցելել Արցախ՝ կիսվելով համապատասխան հոդվածով, որում նշվում է Արցախ այցելելու տասը պատճառ:
«Հայերն այսօրի» տեղեկացմամբ՝ նախկին դեսպանի կինը թարմացրել է նաև իր էջի ետնանկարը՝ այն փոխարինելով Արցախում Մռավ լեռան պատկերով: