Մարտական գործողությունները հատկապես ազդել են ՓՄՁ-ների վրա.Արցախի վարչապետ

Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ԼՂՀ կառավարությունը դիմեց աշխարհասփյուռ հայերին` աջակցելու բանակի առաջին անհրաժեշտություն ապրանքրեր ձեռք բերելու համար: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշում է, որ պատերազմի օրերին շատ հայրենակիցներ հետաքրքվում էին, թե ինչով կարող են օգնել Արցախին, հետևաբար կառավարությունը ձեռնամուխ եղավ նման հայտարություն տարածելուն:
Արցախի կառավարության ղեկավարը խոստովանում է՝ իրենց սպասելիքները լիովին արդարացան։ Սակայն դրմահավաքություն մի քանի օր անց խոսակցություններ սկսեցին պտտվել, որ Արցախին ուղղված գումարները նպատակին չեն ծառայում:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը նման խոսակցությունները որակում է անբարոյականություն: Նա նշում է, որ նման խոսակցություն տարածում են նրանք, ովքեր չեն էլ պատրաստվում աջակցել։
Ապրիլյան քառօրյա պատերազմում օրերին ամենաշատ վնասները կրեց Մարտակերտի շրջանը, հատկապես՝ Թալիշ ու Մատաղիս գյուղերը: Այս պահին դեռևես գյուղերը բնակեցված չեն, սակայն վարչապետը կոչ է անում բնակիչներին վերդառնալ Արցախ։
Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ վերադարձողների այլընտրանքային բնակության խնդիրները լուծված են, սոցիալական հարցերը փորձում են լուծել։
Քառօրյա պատերազմի վնասների չափը դեռ հաշվարկվում է, սակայն, բնական է, որ մարտական գործողությունները բացասական ազդեցություն թողել է։ Այս փուլում հատկապես մեծ կորուսներ են կրել ՓՄՁ- ները, գյուղատնտեսական ծրագրերից շատերը չեն կատարվել։
Ինչպիսին կլինի ներդրումային քաղաքականության ճակատագիրը՝ դեռ վաղ է ասել։