ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Պլովդիվի հայ համայնքի ներկայացուցչին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/330.jpg)
Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայ համայնքի գործուն ներկայացուցիչ, բուլղարական «DARRIK» ռադիոկայանի լրագրող Կարո Ուզունյանին:
Հյուրը նախարարին տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ վերջերս Վառնայում կազմակերպվել է ռոք խմբի համերգ, որի ընթացքում իրականացվել է դրամահավաք՝ արցախյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակով:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց իրականացված հայրենասիրական նախաձեռնության համար և հորդորեց օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ հայ համայնքը միավորելու, ամրապնդելու, ազգային պատկանելությունն ու լեզուն պահպանելու, Մայր Հայրենիքի և Արցախի հետ կապերը ակտիվացնելու ուղղությամբ:
Զրույցի ընթացքում տեղեկություններ փոխանակվեցին Արցախում տիրող իրավիճակի և բուլղարահայ համայնքի վերաբերյալ, քննարկվեցին հայապահպանությանն առնչվող այլ հարցեր: