«Իվետա Մուկուչյանն արդեն հաղթել է». Արսեն Գրիգորյան

ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական երգերի կատարող Արսեն Գրիգորյանը «Հայերն այսօրի» միջոցով իր քաջալերանքի խոսքն է փոխանցում «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին:
«Ինձ համար նման մրցույթները ազգային միասնականության խորհուրդն ունեն. բոլորս համախմբվում ենք մեր երկիրը ներկայացնող մասնակցին սատարելու:
Այս տարվա ընտրված LoveWave երգն, անշուշտ, լավն է: Իսկ Իվետա Մուկուչյանը հոյակապ ելույթ ունեցավ: Բեմի վրա գեղեցիկ էր շատ և հմայիչ: Նա մրցույթի բոլոր ձևաչափերին համապատասխանում է: Բացի դա, խելացի է, ինչն էլ ցայտուն երևաց մամուլի ասուլիսի ժամանակ տված դիպուկ և դիվանագիտակլան պատասխաններից: Մեր երգչուհին անդրադարձավ նաև Արցախում խաղաղություն հաստատման խնդրին, ինչն էլ կարևոր հարց է: Իվետան հայ ազգի ներկայացուցչությունը ապահովեց Եվրոպայում:
Ի սրտե հաղթանակ եմ ցանկանում նրան: Չնայած անկախ վերջնական արդյունքներից՝ Իվետան արդեն հաղթել է բոլորիս համար»:

Scroll Up