Տեղի կունենա ԱՄՆ «Կանթեղ» երգչախմբի մամուլի ասուլիսը

Մայիսի 16-ին, ժամը 15:00-ին Կառավարական 2-րդ շենքում (Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ:), տեղի կունենա ԱՄՆ «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախմբի մամուլի ասուլիսը: Բանախոսներն են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և «Կանթեղ» երգչախմբի ղեկավար Գևորգ Չաքմանյանը:
«Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախմբի համերգը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և հայ զինվորին, տեղի կունենա մայիսի 18-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Արդեն երրորդ անգամ համույթը բարեգործական համերգներով հանդես է գալիս Երևանում և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում: