Կհաղթի սիրո 9-րդ ալիքը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/44380.jpg)
Սիրելի´ հայրենակիցներ,
Մայիսի 14-ին տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ համերգը: Մենք համոզված ենք, որ Հայաստանը ներկայացնող երգչուհին՝ Իվետա Մուկուչյանը, հերթական անգամ հիացնելու է հանդիսատեսին, ինչպես նաև՝ խստապահանջ ժյուրիին:
Կիսաեզրափակիչ փուլում իր և ողջ հայ ժողովրդի սիրո ալիքով՝ որպես խաղաղության, արդարության ու համազգային միասնության խորհրդանիշ, նա ծածանեց Արցախի դրոշը: Երկիր, որտեղ մարդկային իրավունքները ոտնահարված չեն, որտեղ ազատության, ժողովրդավարական կանոններով են երեխաները կրթվում ու դաստիարակվում, մշակույթ ու արվեստ է ստեղծվում:
Մենք չենք էլ կասկածում, որ նույնիսկ երգի այս գեղեցիկ մրցույթում իրենց ապակառուցողական գործունեությամբ ադրբեջանցիները դարձյալ աչքի են ընկնելու:
Սիրելի Իվետա´, լուսարձակող, ջերմ ու տաք արևին հնարավոր չէ փակել, դու մեր շողշողուն արևն ես:
Մենք հպարտ ենք քո տաղանդով, կերպարով, պահվածքով, բեմական անասելի կարողություններով:
Մենք քեզ հետ ենք, սիրելի՛ Իվետա: Աշխարհի բոլոր ծայրերում հայ երիտասարդները քո կողքին են, քո տաղանդի երկրպագուն են: Մեզ համար դու առաջինն ես, և քո սրտից բխած սիրո ալիքը սեր է տարածում ամենուր: Իսկ մայիսի 14-ը սոսկ մրցույթ է:
Ամեն ինչից անկախ՝ կհաղթի սիրո ալիքը, սիրո իններորդ ալիքը, որ հորդում է բոլորիցս դեպի քեզ, մեր սիրելի քու՛յր:
«ԱՊԱԳԱ» համահայակական երիտասարդական
կազմակերպության անդամներ
Ռուսաստանի Դաշնության Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Ստավրոպոլ, Տուապսե, Դոնի Ռոստով, Սոչի, Բառնաուլ, Ղրիմ, Կուբան, Պյատիգորսկ, Վոլգոգրադ քաղաքների մասնաճյուղեր
Վրաստանի Թբիլիսի, Ախալցխա, Ախալքալաք, Նինոծմինդա քաղաքների մասնաճյուղեր
Ավստրիայի մասնաճյուղ
Բելառուսի մասնաճյուղ
Բելգիայի մասնաճյուղ
Էստոնիայի մասնաճյուղ
Շվեյցարիայի մասնաճյուղ
ԱՄՆ-ի մասնաճյուղ
Իսրայելի մասնաճյուղ
Հորդանանի մասնաճյուղ
Սիրիայի մասնաճյուղ