Աջարահայ համայնքի ներկայացուցիչները նվերներով այցելեցին պատերազմի հայազգի վետերաններին

Մայիսի 8-9-ին Բաթումում անցկացվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին ու Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Մայիսի 8-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցվեց պատարագ և Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան հերոսամարտի նահատակների ոգեկոչման արարողություն: Այնուհետ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն ու աջարահայ համայնքի ներկայացուցիչները նվերներով այցելեցին պատերազմի հայազգի վետերաններին:
Մայիսի 9-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցեց Աջարիայի կառավարության ու Բաթումի քաղաքապետարանի կողմից կազմակերպված միտինգին, ծաղիկներ զետեղեց ԽՍՀՄ հերոս Անատոլի Կաչարավայի շիրիմին: