Հայտնի երգիչների մասնակցությամբ Մարսելում կկայանա Հայոց ցեղասպանությանը և Հոլոքոստին նվիրված հաﬔրգ

Ֆրանսիական Մարսելում մայիսի 23-ին տեղի կունենա «Դու իմ եղբայրն ես» խորագրով հաﬔրգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին:

Ըստ «Արմենպրեսի»՝ հաﬔրգին հանդես կգան հայտնի երաժիշտներ և երգիչներ՝ Ժիլբեր Մոնտայնը, Միշել Ֆուգենը, Հելեն Սեգարան, Ժան Մենսոնը, Դանիել Ղևին, Ֆրեդերիկ Մանուկյանը, Լևոն Մինասյանը, Աիդա Մարկոսյանը, Եսայի Ալթունյանը, Ռոլանդ Ռոմանելլին, Ավո Նաջարյանը, Մարիանն Ներին և այլք: Հաﬔրգը կկայանա Մարսելի SILO թատրոնում:

Նմանատիպ հաﬔրգ տեղի էր ունեցել նաև 2015 թվականի հոկտեմբերին՝ Փարիզում: Հաﬔրգի կազմակերպիչն է պրոդյուսեր Ժակ Կուզույանը՝ տեղի հայկական, հրեական կազմակերպությունների աջակցությամբ: Մարսելի հաﬔրգին օժանդակել է նաև տեղի քաղաքապետարանը:

Scroll Up