Եռատոնը Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում

Մայիսի 8-ին, ինչպես Ախալքալաքի ու Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոններում, այնպես էլ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ եռատոնին նվիրված գեղեցիկ միջոցառում: Միջոցառումը միանգամից նվիրված էր երեք հաղթանակներին՝ Հայրենական մեծ պատերազմին, Շուշիի ազատագրմանը եւ Արցախի բանակի ձեւավորմանը: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Akhaltskha.net կայքից:
Միջոցառումը մեկնարկվեց Մեր Հայրենիք հիմնի ներքո, որի ժամանակ երիտասարդները մեկ ծնկի եկած երգեցին Հայաստանի հիմնը: Հիմնից հետո երիտասարդները բազմաթիվ բանաստեղծություններ կարդացին եւ խոսքեր ասեցին նվիրված Շուշիի ազատագրմանը, Ղարաբաղին ու Հայրենական մեծ պատերազմին: Երգեցին բազմաթիվ հայրենասիրական երգեր, որոնք հիմնականում նվիրված էին Արցախյան հերոսամարտին ու Շուշիի ազատագրմանը: Պարեցին բազմաթիվ պարեր, այդ թվում հայտնի Քոչարի պարը, որը մշտապես պարել են մեր հերոսները բոլոր մեծ հաղթանակներից հետո: