Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի

Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի <<Արգիշտ>> հայ համայնքի, <<Արգիշտ>> հայկական մեկօրյա դպրոցի անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսյան փառապանծ տոների՝ Հայրենական Մեծ պատերազմում փառահեղ Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվակապացությամբ: Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:

Այսօր հպարտությամբ ենք նշում Հայոց Հաղթանակների տոնը: Մենք խոնարհվում ենք մեր բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԻ փառավոր հիշատակի առաջ, հերոսնր որոնց զոհաբերության շնորհիվ մենք հպարտությամբ տոնում ենք Հայոց Հաղթանակները: Այսօր մեր միտքն ուբազուկն առավել ամուր է ու անկոտրում: Փա՛ռք հանուն հայրենիքի ընկած քաջերին, փա՛ռք սահմանին կանգնած մեր զինվորներին, փա՛ռքհաղթանակած Հայաստան աշխարհին: Թող հաղթանակներն ուղեկից լինեն մեր ժողովրդին միշտ եւ ամենուր: Շնորհավո՛ր Եռատոնդ , Մա՛յր Հայաստան:

Հարգանքներով`

ՌԴ Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն
Ազնիվ Պարոնյան

Scroll Up