Ալբերտ Ղազարյանն առաջին ռաունդում հաղթեց ադրբեջանցի մարզիկին. տեսանյութ

Մոսկվայի “Լուժնիկի” մարզահամալիրում ընթացող OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը քիչ առաջ հաղթեց ադրբեջանցի մարզիկին: Մեր մարզիկը մրցակցի նկատմամբ հաղթանակի հասավ արդեն առաջին ռաունդում:
Հատկանշական է, որ Ղազարյանը ռինգին մոտեցավ զինվորական մարզահագուստով, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ պետական դրոշների ուղեկցությամբ:
Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է ողջ հայ ազգին, գրում է yerkir.am-ը: