Ամենամյա միջոցառում Բոլնիս-Խաչենում` նվիրված Ղազարոս Աղայանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/files.jpg)
Ամեն տարի գարնանը Վրաստանի Բոլնիս-Խաչեն գյուղում կազմակերպվում է Ղազարոս Աղայանին նվիրված միջոցառում: Այս տարի այն նախատեսված է մայիսի 10- ին: Միջոցառումը կազմակերպվում է Աղայանի տուն-թանգարանում, որին մասնակցում են Ջավախքից և Հայաստանից եկած գրող–հրապարակախոսներ, գրականագետներ և այլ հյուրեր: Միջոցառմանը ելույթ է ունենում Ախալքալաքի երգի ու պարի անսամբլը: Ասմունքում են տեղի դպրոցի սաները և ներկայացնում բեմադրություններ հեղինակի ստեղծագործություններից: Հայրենի գյուղում` Բոլնիս-Խաչենում, Աղայանի տուն–թանգարանն է, բակում կանգնեցված է նրա կիսանդրին: Տուն-թանգարանի հիմնադիրը եղել է Հակոբ Հայրապետյանը` այդ տարիների գյուղապետը:
Նրանախաձեռնությամբ է հավաքվել Աղայանին վերաբերող բազմաթիվ տեղեկություններ, ընտանեկան լուսանկարներ, հուշեր, նամակագրություններ և բազմաթիվ գրքեր, որոնք ցուցադրված են տուն-թանգարանի երկրորդ հարկում, իսկառաջին հարկում գյուղի գրադարանն է: Թանգարնի ստեղծումից մինչ օրս Աղայանից պահպանվել են որոշանձնական իրեր, ինչպես նաև կահույքի մի մասը:
Աղայանը ապրել և ստեղծագործել է իր պապենական տանը, որը կառուցված է 19-րդ դարի կեսերին: Ներկայումս պահպանվել է մի պատը և նկուղը, որը հիշեցնում է մոտավորապես 3 մետր խորությամբ քարանձավ:
Նրա տուն-թանգարանը պապենական տան կողքին կառուցված երկհարկանի շինություն է, որտեղ կյանքի վերջինտարիներն է ապրել և ստեղծագործել գրողը: Տունն ունի ուշագրավ մի պատմություն. երբ պապենական տանկողքին հիմնել են Աղայանի տունը, այն եղել է եռահարկ, շքեղ մի առանձնատուն, սակայն, ինչպես համագյուղացի Նազելի Հովհաննիսյանն է պատմում, տան երրորդ հարկը ստիպել են Աղայանին քանդել, իբր թե ավելորդ աղմուկից խուսափելու համար, քանի որ այդ տարիներին «հասարակ» գրողը նման շքեղ, այն էլ եռահարկտուն ունենալու իրավունք չի ունեցել: Աղայանի տունը, այժմ` տուն-թանգարանը աչքի է ընկնում պատշգամբից երևացող գեղատեսիլ տեսարանով:
Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական հասարակական գործիչ Ղազարոս Ստեփանի Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4-ին Վրաստանի Բոլնիս- Խաչեն հայաբնակ գյուղում:
Ղազարոս Աղայանը մեծ ներդրում ունի լուսավորելու և սերունդների ճիշտ դաստիարակելու գործում: Նա առաջինն էր հայ իրականության մեջ, ով տղաների և աղջիկների համատեղ ուսուցման հարցը բարձրացրեց:
Աղունիկ Հովհաննիսյան
http://javakhq.info/