Վարչապետն առաջարկեց նախարարներին այցեր կատարել և վեր հանել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հորդորեց մարզերում գտնվելու ժամանակ այցելել նաև ապրիլյան քառօրյա պատերազﬕ ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:

«Մենք պայմանավորվածություն ունեինք բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների հետ, որպեսզի աﬕսը ﬔկ անգամ այցելեն մարզեր: Իհարկե, նախարարներ կան, որ այցելում են, նախարարներ կան, որ ծանրաբեռնվածությունից ելնելով, գոնե ես այդպես եմ պատկերացնում և ընդունում, չեն այցելում ու պետք է սկսեն այցելել:

Նաև առաջարկում եմ, որ տվյալ բնակավայրում, քաղաքում, մարզում լինելուց՝ անպայման այցելել քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, ծանոթանալու նրանց սոցիալական խնդիրներին: Եթե հարց կլինի՝ դրանք բարձրացրեք կառավարությունում, որպեսզի կքննարկենք»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Scroll Up