Բուենոս Այրեսում Գրքի միջազգային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի օրը

Բուենոս Այրեսում ապրիլի 21-ից մայիսի 6-ը ընթացող գրքի 42- րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվել է Հայաստանի Հանրապետության օրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.

«Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որին ներկա էին ավելի քան 1500 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը: Իր ելույթում դեսպան Ա. Հարությունյանը, անդրադառնալով գրքի և գրականության նկատմամբ հայ ժողովրդի ունեցած վերաբերմունքին, նշեց.

«Գրքի նկատմամբ ունեցած պաշտամունքի և անսահման սիրո առումով Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնացույցում իր արժանվույն ու բարձր տեղն ունի Սրբոց Թարգմանչաց և վարդապետացն ﬔրոց տոնը, որը խորհրդանշում է Աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանությունը, թարգմանչաց շարժուﬓ ու հայ դպրության սկիզբը։ Աշխարհում քիչ են այն ժողովուրդները, որոնք ﬔծ նշանակություն են տվել թարգմանիչներին և թարգմանությանն ընդհանրապես: Սա ևս ﬔկ անգամ ընդգծում է ﬔր ժողովրդի մշտական ձգտումը՝ ճանաչել շրջապատող աշխարհը, հաղորդակից լինել այլ ժողովուրդների արժեքներին ու ձեռքբերուﬓերին, և իհարկե ներկայացնել նաև իր հարուստ ժառանգությունը»։

Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինահայ մտավորականներ, «Մասիս», «Նարեկ», «Նաիրի» և «Գայանե» պարախմբերը, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։:

Scroll Up