Թեհրանի «Նաիրի» տարրական դպրոցն այս տարի կտոնի հիմնադրման 60-ամյակը

Ապրիլի 30-ին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն իր գրասենյակում ընդունեց «Նաիրի» տարրական դպրոցի 60-ամյակի տոնակատարության հանձնախմբի անդամներին, տիկնայք` Իվետ Մատթեուսյանին, Ժաքլին Շամիրյանին ու Արազ Մատթեոսյանին, նաեւ պարոնայք Ժորժ Ղամբարյանին եւ Գասպար Ամիրխանյանին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Առաջնորդարանից:

Հանձնախումբը հայտնեց Սրբազան Հորը, որ այս տարի (2016-ին), որոշել են նշել դպրոցի 60-ամյակը, եւ խնդրեցին Սրբազան Հոր հովանավորությունը:

Սրբազան Հայրը մեծապես գնահատեց 60-ամյակը տոնելու գաղափարը եւ թելադրեց, որ եթե գիրք պետք է տպվի այս միջոցառման կապակցությամբ, պետք է դա լինի բովանդակալից, պատմական ճշգրիտ տեղեկություններով հագեցված, հավելելով, որ դա մաս է կազմելու թեհրանահայ գաղութի պատմության:

2016050218

Scroll Up