Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է ականանետեր

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Մայիսի 2_ի լույս 3_ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»նշված է ՊԲ հաղորդագրության մեջ: