Հալեպն աղետալի վիճակի մեջ է

Հալեպի վիճակն այս պահին աղետալի է: Երեկ երեկոյան ահաբեկչական խմբավորումները ժամեր շարունակ հրթիռակոծել են Սուլեյմանիե շրջանը: Հալեպի «Գանձասար» թերթի աղբյուրի համաձայն՝ ավելի քան 15 հրթիռներ են արձակվել դեպի Սուլեյմանիե:

Ինչպես հայտնում է «Հայերն այսօրը», հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Խելտիե, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ ալ Արապի շրջանները, հանրային պարտեզի շրջակայքն ու Նեյել պողոտան։ Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Ահաբեկիչների թիրախ են դարձել խաղաղ բնակչությունը:

Երեկ տեղի է ունեցել օրեր առաջ հրթիռակոծման հետևանքով ծանր վիրավորում ստացած և երկու օր առաջ իր մահկանացուն կնքած Անի Ավագյանի հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին վիրավորվել էին Անդո Պահարյանն ու Հարութ Պազգալյանը, զոհվել էին Ջորջ Թաշճյանն ու Ավետիս Թորոսյանը։

Scroll Up