Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/43756.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
«Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական ու մանկավարժական գործունեությունը:
Տարիներ շարունակ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը, այնուհետև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ Ձեր նշանակալի նպաստն եք բերում մեր երկրում կրթության և գիտության կազմակերպման կարևորագույն գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ և հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: